2020 թվականի Սախարովի մրցանակի դափնեկիր է դարձել Բելառուսի ընդդիմությունը

01:11   23 Հոկտեմբեր 2020    319

Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին 2020 թվականին «Հանուն մտքի ազատության» Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիր է հայտարարել Բելառուսի ընդդիմությանը։

«Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների նախագահների խորհրդակցությունը որոշել է Սախարովի անվան մրցանակը շնորհել Բելառուսի դեմոկրատական ընդդիմությանը»,- հոկտեմբերի 22-ին ասել է Եվրախորհրդարանի ղեկավարը՝ հանդես գալով Բրյուսելում անցկացվող ԵՄ-ի ներկայացուցչական վեհաժողովի լիագումար նստաշրջանում:

Սասոլին հայտնել է Բելառուսից դափնեկիրներին՝ Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախաձեռնողներ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային, կին գրող եւ նոբելյան դափնեկիր Սվետլանա Ալեքսիեւիչին, ինչպես նաեւ ակտիվիստուհիներ Մարիա Կոլեսնիկովային, Օլգա Կավալկովային, Վերոնիկա Ցեպկալոյին: Բելառուսցի դափնեկիրների թվում տեղ են գտել ընդդիմադիրներ Սերգեյ Տիխոնովսկին, Ալես Բելյացկին, Սերգեյ Դիլեւսկին, Ստեփան Պուտիլոն եւ Նիկոլայ Ստատկեւիչը:

2020 թվականի «Հանուն մտքի ազատության» մրցանակի համար Բելառուսի ընդդիմությանն առաջադրել են խոշորագույն եվրախորհրդարանական խմբակցությունները՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքը» եւ «Նորացնենք Եվրոպան»: «Հանուն մտքի ազատության» Անդրեյ Սախարովի անվան մրցանակն ամեն տարի շնորհվում է այն անձանց, որոնք բացառիկ ավանդ են ներդրել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների համար պայքարի գործում: Ինչպես սպասվում է, մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 16-ին՝ Եվրախորհրդարանի դեկտեմբերյան լիագումար նստաշրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները