ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը

10:41   23 Հոկտեմբեր 2020    316

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Ցուցակում ընդգրկվել են մի շարք կազմակերպություններ, որոնք կասկածվում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ համագործակցության մեջ», – նշված է զեկույցում: Բացի այդ, պատժամիջոցներ են մտցվել նաև Իրաքում Իրանի դեսպան Իրաժ Մասջեդիի նկատմամբ:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության՝ իրանական կառույցները քողարկվում են որպես զանգվածային լրատվամիջոցներ՝ ԱՄՆ-ում «ժողովրդավարական գործընթացը խաթարելու» համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները