Եվրոպայում ավանդական Սուրբ Ծննդյան տոնավաճառները չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

11:17   23 Հոկտեմբեր 2020    251

Եվրոպական երկրներում սկսել են աստիճանաբար չեղյալ հայտարարել Սուրբ Ծննդյան ավանդական տոնավաճառները` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:

Մասնավորապես, այս տարի չի անցկացվի Ֆրանսիայի ամենահայտնի տոնավաճառներից մեկը Ստրասբուրգում: Անցյալ տարի այն երկու միլիոն մարդ էր այցելել: Դեկտեմբերին չի կայանա նաեւ տոնավաճառը Բեռլինում, որը տարեկան միջինում մոտ մեկ միլիոն մարդ է այցելում:

Մինչդեռ, Շոտլանդիայի կառավարության` առողջապահության հարցերով խորհրդատու Ջեյսոն Լիթչը հորդորել է բոլորին այս տարի պատրաստվել «թվային Սուրբ Ծննդյան տոնին»: «Սուրբ Ծնունդը նույնը չի լինելու: Մենք չենք հավաքվելու մեծ խմբերով, երբ հավաքվում է մի քանի ընտանիք: Այս տարվա համար դա ֆանտաստիկա է: Բայց ես հույս ունեմ, որ եթե մենք կարողանանք նվազեցնել ցուցանիշները, ապա միգուցե կարողանանք քիչ թե շատ նորմալ Սուրբ Ծնունդ ունենալ»,- ասել է Լիթչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իռլանդիայի իշխանություններն իրենց հերթին խիստ սահմանափակումներ են մտցրել վիրուսի դեմ պայքարում, որպեսզի փորձեն կարգավորել իրավիճակն առաջիկա շաբաթների ընթացքում: Դա թույլ կտար խուսափել լուրջ սահմանափակումներ կիրառելուց Ծննդյան տոներին:

Վերջին շաբաթներին եվրոպական երկրները հաղորդում են կորոնավիրուսի դեպքերի թվի աճի մասին, այդ թվում` ռեկորդային բարձր ցուցանիշների մասին համավարակի ընթացքում: Ընդ որում, շատ երկրներում առողջապահական ծառայություններն ավելացրել են COVID-19-ի ախտորոշման թեստավորման քանակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները