Դեսպան. «Իրանը լիովին սատարում է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը»

11:21   23 Հոկտեմբեր 2020    714

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է, որ իր երկիրը շահագրգռված է շինարարական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի ազատագրված սահմանամերձ շրջաններում:

Այս մասին հայտարարել է դեսպանը Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջա բբարովի հետ հանդիպմանը, Hayatsk.info -ին ասացին էկոնոմիկայի նախարարությունից:

Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի հետ Արազ գետի վրա Խուդաֆերին և Քըզ Գալասի հիդրոհանգույցների և հիդրոէլեկտրակայանների նախագծերի համատեղ իրականացումը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը:

Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին շեշտեց, որ Իրանը լիովին սատարում է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը և տարածքային ամբողջականությանը հայ-ադրբեջանական հակամարտությունում և դատապարտում է ցանկացած անջատողականություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դեսպան  


Վերնագիրի այլ պիտակները