ԱՄՆ-ում ռուս հաքերները կրկին մեղադրվում են կառավարական համակարգչային ցանցերի վրա հարձակման մեջ

11:56   23 Հոկտեմբեր 2020    244

Միացյալ Նահանգները կարծում են, որ Ռուսաստանի կողմից հովանավորվող հաքերները փորձել են կոտրել ԱՄՆ իշխանությունների պետական եւ տեղական մարմինների համակարգչային ցանցերը:

Երկու դեպքում նրանք հաջողության են հասել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ հետախուզական գործակալությունները հաղորդել են, որ ռուսական խումբը, որը հաճախ Berserk Bear կամ Dragonfly են կոչում, տասնյակ պետական ​​կառավարման կայքեր է թիրախավորել, ինչպես նաեւ` ավիացիոն ցանցեր:

«Առնվազն 2020 թվականի սեպտեմբերից Ռուսաստանի կողմից հովանավորվող կազմակերպությունը քարոզչություն է իրականացրել ԱՄՆ տարբեր թիրախների դեմ»,- հայտարարել է ՀԴԲ-ն եւ Ներքին անվտանգության նախարարությունը:

Հաքերները հաջողությամբ անհայտ թվով ցանցեր են կոտրել եւ, այս ամսվա սկզբի դրությամբ, գողացել են դրանցից երկուսի տվյալները, հայտնում է Կիբերանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը:

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը չորեքշաբթի հայտարարել էր, որ Ռուսաստանը եւ Իրանը փորձել են միջամտել 2020 թվականի նախագահական ընտրություններին` ձգտելով խաթարել ամերիկյան վստահությունը քվեարկության ամբողջականության նկատմամբ եւ ապատեղեկատվություն տարածել` փորձելով ազդել արդյունքների վրա:

ԱՄՆ պաշտոնատար անձինք զգուշավորություն են ցուցաբերել` շեշտելով, որ իրենք տեղեկություններ չունեն այն մասին, որ հաքերները կանխամտածված են խափանել որեւէ ընտրություն կամ կառավարության գործողությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները