Իրանում լայնածավալ ՀՕՊ զորավարժություններ են

12:42   23 Հոկտեմբեր 2020    236

Իրանում մեկնարկել է «Modafean Aseman Velayat» կոդային անվանումով լայնածավալ զորավարժություն, որն ընդգրկում է երկրի տարածքի կեսից ավելին և ընթանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի օպերատիվ ղեկավարման շտաբի վերահսկողությամբ։

«Զզորավարժությունների գլխավոր նպատակը Իրանի ռազմավարական օբյեկտների պաշտպանությունն է», – հայտարարել է Իրանի ՀՕՊ ուժերի ներկայացուցիչ գեներալ Աբաս Ֆարաջփուրը։

Հակաօդային պաշտպանության ուժերի վարժանքները հատկապես կենտրոնցած են անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու վրա։

Զորավարժության ընթացքում առաջին անգամ օգտագործվել են ամբողջովին իրանական արտադրության և նոր սերնդի սարքավորումներ ու զինատեսակներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները