Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1759 նոր դեպք

16:36   23 Հոկտեմբեր 2020    427

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1759 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 24 562 դեպք: Ապաքինվել է ևս 350 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 9751:

Կորոնավիրուսից մահացել է ևս 5 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 183:

Կարանտինի ռեժիմում է մնում 4 408 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 3 155-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները