Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 17 340 նոր դեպք

16:48   23 Հոկտեմբեր 2020    262

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID-19- ի 17 340 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հոկտեմբերի 23-ին հաղորդել է կորոնավիրուսի տարածումը վերահսկող օպերատիվ շտաբը:

Կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում (5 478 նոր դեպք):

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում բուժվել է 11 263 մարդ, մահացել՝ 283 հիվանդ:

Ընդհանուր առմամբ, երկրի 85 շրջաններում մինչ օրս հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 480 646 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 25 525 մահ, բուժվել է 1 119 251 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները