Սի Ցզինպին. Չինաստանը ջախջախիչ հարված կհասցնի` երկիրը պառակտելու փորձերին ի պատասխան

14:05   23 Հոկտեմբեր 2020    342

Չինաստանը թույլ չի տա որեւէ ուժի անքաղաքավարորեն միջամտել եւ փորձել պառակտել երկրի «սուրբ հողը», ի պատասխան նման բանի «ջախջախիչ հարված» կհասցվի, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

«Մենք, իհարկե, անտարբեր չենք հետեւի, թե ինչպես են խարխլվում մեր պետական ​​ինքնիշխանությունը, անվտանգության եւ զարգացման շահերը, թույլ չենք տա որեւէ ուժի կոպտորեն միջամտել եւ պառակտել մեր հայրենիքի սուրբ հողը: Նման իրավիճակի դեպքում Չինաստանի ժողովուրդը ջախջախիչ հարված կհասցնի»,- ուրբաթ իր ելույթում ասել է Սի Ցզինպինը:

Նա շեշտել է, որ Չինաստանը պաշտպանական ռազմական քաղաքականություն է վարում, երկրի զինված ուժերն ամուր են միջազգային խաղաղության պաշտպանության գործում: «Չինաստանը երբեք գերակայության, ընդլայնման չի ձգտել եւ կտրականապես դեմ է գերտերության գաղափարին եւ կոպիտ ուժի քաղաքականությանը»,- հավելել է Չինաստանի առաջնորդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները