Դամասկոսի մուֆթին սպանվել է ահաբեկչության ընթացքում

14:12   23 Հոկտեմբեր 2020    315

Սիրիայի իշխանությունները հայտարարել են Դամասկոսի և նահանգի մուֆթիի՝ շեյխ Մուհամմադ Ադնան Աֆյունիի մահվան մասին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ Քուդսայա գյուղում ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արդյունքում մուֆթին վիրավորվել և մահացել է։

Դեպքի այլ մանրամասներ չեն նշվել: Ահաբեկչության այլ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները