Ալբանիայի նախագահ. Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

14:26   23 Հոկտեմբեր 2020    499

Դեսպան Աբար Հուսեյնովն իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նախագահ Իլիր Մետային:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Ալբանիայի նախագահը գրել է իր Facebook-ի էջում:

Իլիր Մետային նշել է, որ Ալբանիայի և Ադրբեջանի միջև առկա են շատ լավ քաղաքական հարաբերություններ: Նա ընդգծել է՝ ցանկանում է, որ ադրբեջանցի ներդրողները ակտիվություն դրսևորեն էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում:

«Դեսպանի հետ հանդիպման ժամանակ .ս մեկ անգամ ևս վերահաստատեցի, որ Ալբանիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և կողմնակից է ղարաբաղյան հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորմանը», - նշել է Ալբանիայի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալբանիա  


Վերնագիրի այլ պիտակները