ԱՀԿ-ն Wikipedia-ին ճշմարտացի տեղեկատվությամբ կապահովի COVID-19-ի մասին

14:52   23 Հոկտեմբեր 2020    261

Նոր կորոնավիրուսի մասին ճշմարտությունը պամելու ձգտումն ի հակակշիռ ստահոդ տեղեկությունների եւ լուրերի դարձավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ԱՄՆ-ի Wikimedia Foundation ոչ առեւտրային կազմակերպության միջեւ փոխգործակցության դրդապատճառ, կազմակերպություն, որը Wikipedia հանրամատչելի ինտերնետ-հանրագիտարանի սեփականատրեն Է:

Ինչպես հայտնել Է ԱՀԿ-ի Ժնեւի կենտրոնակայանը, գործընկերները «հայտարարել են COVID-19-ի մասին թարմ եւ առավել հուսալի տեղեկատվությունից հասարակայնության օգտվելու հնարավորության ընդլայնման գործում համագործակցության մասին», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ փոխգործակցության շնորհիվ «մարդիկ ամենուրեք կկարողանան հնարավորություն ունենալ ծանոթանալու ԱՀԿ-ի ինֆոգրաֆիկային, տեսանյութերին եւ հանրային առողջապահությանը վերաբերող այլ մուլտիմեդիական տվյալների եւ դրանց մասին հաղորդակից դարձանելու թվային պահոցում՝ «Վիկիպահեստում» (Wikimedia Commons): Դա Wikipedia-ի ավելի քան 250 հազար կամավոր խմբագիրներին հնարավորություն կընձեռի ընդլայնելու COVID-19-ի թեմատիկայի լուսաբանումը, որի վերաբելյալ այժմ ներկայացված Է ավելի քան 5,2 հազար հոդված 175 լեզուներով:

«Առղջապահության մասին հավաստի տեղեկատվությունից օգտվելու հավասար հնարվորությունը չավազանց կարեւոր նշանակություն ունի համավարակի ժամանակ մարդկանց անվտանգության եւ տեղեկացման ապահովման համար»,- հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: «Մեր նոր համագործակցությունը Wikimedia Foundation-ի հետ կընդլայնի ԱՀԿ-ի հուսալի տվյալներից օգտվելու հնարավորությունը»,- ընդգծել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Wikipedia  


Վերնագիրի այլ պիտակները