Ռուսաստանի ՀՕՊ-ը սովորել է գերձայնային հրթիռներ խոցել

14:40   23 Հոկտեմբեր 2020    289

Ռուսական զորքերը պաշտպանված կլինեն գերձայնային հրթիռներից, գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով, Ռուսաստանում ավարտվել են С-300В4 զենիթահրթիռային համակարգի փորձարկումները:

Փորձնական արձակման ժամանակ հաստատվել է, որ С-300V4-ն ունակ է հարվածել ոչ միայն ժամանակակից թիրախներին, այլև զենքի հեռանկարային տեսակներին: Մասնավորապես, խոսքն օպերատիվ-մարտավարական և գերձայնային զենքի մասին է:

Աղբյուրները նշում են, որ S-300V4-ը գերձայնային թիրախներ խոցելու ունակություն է ստացել նոր, հատուկ պատրաստված զինամթերքի շնորհիվ, որի հեռահարությունը հասնում է մինչև 400 կմ-ի:

«Հավանական հակառակորդը ոչ մի շանս չունի: Ինչ վերաբերում է գերձայնային զենքի մասին ամերիկյան հայտարարություններին, ապա նրանց մշակումները ոչ ոք դեռ գործողության մեջ չի տեսել»,- ասել է ԱՊՀ-ի ՀՕՊ համատեղ համակարգի ռազմաօդային ուժերի պետի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Այտեչ Բիժևը:

S-300V4-ի հնարավորությունները թույլ են տալիս օդային հարվածներից ծածկել երկու-երեք անգամ ավելի տարածք, քան դասական C-300-ի դեպքում: Զենիթահրթիռային համակարգի մաս են կազմում բալիստիկ հրթիռները ոչնչացնելու համար նախատեսված հատուկ նեղ ուղղորդված ռադարներ և կայանքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները