ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

15:03   23 Հոկտեմբեր 2020    252

ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է իրանական հինգ կազմակերպությունների՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հոկտեմբերի 23-ին հաղորդել է «Anadolu» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը:

Ցուցակում ներառվել են Բայան Ռասանե Գոստար ինստիտուտը, Իրանի IRTVU իսլամական ռադիոյի և հեռուստատեսության միությունը և Միջազգային վիրտուալ լրատվամիջոցների միությունը, որոնք, ԱՄՆ-ի պնդմամբ, վերահսկվում են IRGC-QF իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից:

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված է նաև Իրաքում Իրանի դեսպան, IRGC-QF գեներալ Իրաջ Մասջեդին, որը որոշիչ դեր է խաղացել Իրաքում IRGC-QF քաղաքականության մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Մասջեդին իր դիվանագիտական ​​դիրքն օգտագործել է IRGC-QF-ի օգտին գումարային փոխանցումները կոծկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները