Թուրքիայի կառավարություն. Հայաստանը պետք է հետևություն անի ԼՂ հարցում Մոսկվայի հստակ դիրքորոշումից

15:08   23 Հոկտեմբեր 2020    444

Հայաստանը պետք է հետևություններ անի Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որդեգրած հստակ դիրքորոշումից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են Թուրքիայի կառավարությունից:

Նշվել է, որ այս հարցում Անկարայի դիրքորոշումը նույնպես հստակ է և համընկնում է Մոսկվայի դիրքորոշման հետ:

«Ամբողջ աշխարհին՝ բացառությամբ Երևանի, հասկանալի է, որ ռազմական գործողություններն ընթանում են Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի տարածքում: Համաշխարհային հանրության դիրքորոշումը կայանում է նրանում, որ Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից», - հայտնել են Թուրքիայի կառավարությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները