Լրատվամիջոցները հայտնել են Կիմ Չեն Ընի կնոջ հնարավոր մահապատժի մասին

15:17   23 Հոկտեմբեր 2020    361

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի կինն ինը ամիս է, ինչ հասարակության մեջ չի երևում:

Այս փաստը նրա ճակատագրի վերաբերյալ լրատվամիջոցներում բազմաթիվ շահարկումների տեղիք է տվել:

Վերջին անգամ 31-ամյա Լի Սոլ-Չժուն Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցների կողմից նկատվել է 2020թ.-ի հունվարի 25-ին: Այն ժամանակ նա իր ամուսինու հետ միասին Փհենյանի թատրոնում մասնակցել էր Ամանորի ներկայացման:

Նրա անհետացումը կապված է երկու հնարավոր գործոնների հետ: Կամ նա ծանր հիվանդ է, կամ մահապատժի է ենթարկվել հենց Կիմ Չեն Ընի կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կան նաև ավելի խաղաղ տեսություններ: Ոմանք կարծում են, որ Լի Սոլ-Չժուն հոգ է տանում իր ամուսնու տարեց քեռակնոջ՝ Կիմ Գեն Հիին: 2011թ.-ին Կիմ Չեն Ընը մահապատժի է ենթարկել նրա ամուսնուն`իր քեռուն` Չան Սոն Թխեկին: Նրան մեղադրում էին պետական հեղաշրջման փորձի մեջ:

Մինչ այդ, 2020թ.-ին մամուլում լուրեր էին շրջանառվում հենց իր՝ Կիմ Չեն Ընի անհետացման մասին: Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ պնդում էին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը մահացել է: Այնուամենայնիվ, վերջին շաբաթների ընթացքում լուսանկարներ են հայտնվել նոր իրադարձություններից, որոնց մասնակցում է ԿԺԴՀ ղեկավարը, այդ պատճառով էլ նրա հնարավոր հեռացման մասին խոսակցությունները հանդարտվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները