Վրաստանը մտել է «կարմիր գոտի», պիկը սպասվում է նոյեմբերին. Գամկրելիձե

15:24   23 Հոկտեմբեր 2020    352

Վրաստանը կորոնավիրուսի տարածման մակարդակով մտել է «կարմիր գոտի», հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 26: Ըստ մեր ներքին «լուսացույցի», մենք «նարնջագույնից» տեղափոխվել ենք «կարմիր» գոտի»,- ասել է Գամկրելիձեն:

Նա գտնում է, որ Վրաստանում COVID-19-ի դեպքերի քանակի աճը կշարունակվի, և երկիրը պիկին կհասնի նոյեմբերի երկրորդ կամ երրորդ շաբաթվա ընթացքում:

Իսկ այսօր Վրաստանի իշխանությունները Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի բնակիչներին «խստորեն խորհուրդ են տվել» փողոցում դիմակներ կրել: Կորոնավիրուսի նոր դեպքերի մեծ մասը գրանցվում է երկրի խոշոր քաղաքներում:

Ինչպես հայտնել է կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին՝ անհրաժեշտ է դիմակներ կրել այն վայրերում, որտեղ հեռավորություն պահպանելն անհնար է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները