Թեհրանը մտադիր չԷ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել. Քազեմ Ջալալի

15:53   23 Հոկտեմբեր 2020    300

Թեհրանը սպառազինությունների մատակարարումների հատուկ ռեժիմի (այսպես կոչված՝ Էմբարգոյի) չեղարկումից հետո մտադիր չԷ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել տարածաշրջանում, կգործի, ելնելով խելամիտ պաշտպանական պահանջներից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չԷ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել տարածաշրջանում եւ այս կապակացությամբ որեւիցե պլան չի հասունացնում: Մենք կգործենք, երբ դա անհրաժեշտ կհամարենք՝ ելնելով մեր խելամիտ պաշտպանական պահանջներից»,-ասել Է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե երկիրն ինչ տեսակի սպառազինություններ Է պատրաստ արտահանել եւ մատակարարումների հատուկ ռեժիմի չեղարկումից հետո ում հետ են արդեն բանակցություններ վարվում զենք գնելու շուրջ:

«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշինգտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:

Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները