Ճապոնացի գիտնականները հայտնել են COVID-19-ի անսպասելի հետեւանքը

16:05   23 Հոկտեմբեր 2020    342

Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով պայմանավորված հիվանդության թողած հետեւանքներից մեկը մազաթափությունն Է, ինչպես նաեւ տեւական ժամանակ հեւոցն ու թուլությունը. այս եզրակացության են եկել Ճապոնիայի Գլոբալ առողջապահության եւ բժշկության ազգային կենտրոնի գիտնականները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է «NHK» հեռուստաալիքը:

Գիտնականները պարզել են, որ այն անձանց շրջանում, որոնք COVID-19-ով պառկել են հիվանդանոցում, ապաքինվելուց 4 ամիս անց հեւոցի ախտանշաններ են մնում 11 տոկոսի մոտ, թուլություն՝ 10 տոկոսի, հոտառության խանգարումներ՝ 10 տոկոսի, հազ՝ 4 տոկոսի, համային զգացողությունների խանգարումներ՝ 2 տոկոսի մոտ: Բացի այդ, COVID-19-ի ախտանշանններն ի հայտ գալուց երկու ամիս անց դուրս գրված հիվանդների քառորդ մասն սկսել Է գանգատվել մազաթափությունից:

Գիտնականները նշում են, որ նմանօրինակ ախտանշաններ են նկատվել նաեւ նրանց մոտ, ովքեր հիվանդացել են Էբոլա տենդով կամ դենգե տենդով, բայց հնարավոր են համարում, որ դա կարող Է կապված լինել նաեւ COVID-19-ով հիվանդացածների հոգեբանական ապրումների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները