Լիբիական կոնֆլիկտի կողմերը Ժնեւում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել

16:18   23 Հոկտեմբեր 2020    251

Լիբիական կոնֆլիկտի կողմերը Ժնեւում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Facebook-ում հայտնել է Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժնեւում ստորագրվել է «Լիբիայում մշտական հրադադարի» մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են հոկտեմբերի 19-ից բանակցություններ վարող կողմերի ներկայացուցիչները, Լիբիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի պաշտոնակատար եւ Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելության ղեկավար Ստեֆանի Ուիլյամսը:

Վերջինս հույս է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա վերջ դնել լիբիացիների տառապանքներին: «Հուսով ենք՝ համաձայնագիրը թույլ կտա տեղահանված անձանց եւ փախստականներին վերադառնալ տուն եւ ապրել խաղաղ եւ անվտանգ»,-ասել է նա:

«5+5» ձեւաչափով բանակցություններն ընթանում էին հոկտեմբերի 19-ից: Ավելի վաղ Ուիլյամսը հայտարարել է, որ կողմերը պատրաստ են բացել բոլոր ցամաքային ճանապարհները, որոնք միացնում են Լիբիայում բոլոր շրջաններն ու քաղաքները: Բացի այդ, նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են Լիբիայում օդային ուղիների բացման, մասնավորապես, դեպքի հարավային շրջան՝ Սաբհու, թռիչքների վերսկսման շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները