Հունաստանը գիշերային պարետային ժամ է սահմանում

16:27   23 Հոկտեմբեր 2020    278

Հունաստանը գիշերային պարետային ժամ է մտցնում Covid-19-ից առավելապես տուժած տարածքներում, հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը` հայտարարոլով երկրի մի շարք տարածքներում, այդ թվում` Աթենքում տեղաշարժի սահմանափակումների մասին:

Իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին կորոնավիրուսի 882 նոր դեպքի մասին:

Միցոտակիսն ասել է, որ բարձր ռիսկային գոտիներում տեղաշարժը կարգելվի ժամը 00:30-ից 5:00-ն: Պարետային ժամն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը:

Հունաստանը Covid-19-ով վարակման զգալիորեն ավելի քիչ դեպք ունի, քան եվրոպական մյուս երկրները` չնայած դեպքերի թիվը հոկտեմբերի սկզբին սկսել է աճել: «Նպատակն է սահմանափակել տեղաշարժը եւ գիշերային հավաքները, որոնք նպաստում են վիրուսի տարածմանը»,- ասել է Միցոտակիսը: Ըստ նրա` երիտասարդները պարտավոր են օգնել կորոնավիրուսի զսպմանը: «Հիմա գաղտնի երեկույթների ժամանակը չէ, երբ այս վիրուսը երեկույթ է կազմակերպում մեր կյանքի հաշվին»:

«Տվյալներն ակնհայտ են, վիրուսը հատկապես տարածվում է երիտասարդների շրջանում, ինչպես նաեւ` նրանց հավաքման վայրերում»:

Հինգշաբթի գրանցվել էր մահվան եւս 15 դեպք, ինչի արդյունքում ընդհանուր թիվը հասել է 549-ի, նրանցից շատերը տարեց մարդիկ են: Մահացածների 90 տոկոսից ավելին առողջական խնդիրներ է ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները