Էրդողան. «Թուրքիան իրավունք ունի նույնքան մասնակցելու գործընթացին, որքան Ռուսաստանը»

16:46   23 Հոկտեմբեր 2020    453

Թուրքիան իրավունք ունի մասնակցելու ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որքան Ռուսաստանը:

Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Էրդողանն ասել է, որ որքան Ռուսաստանը ցանկանում է խաղաղություն և կայունություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, Թուրքիան ցանկանում է առնվազն նույնքան:

«Քանի որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, հնարավոր է, որ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու գործում մասնակցի, եւ մինչ այժմ մենք Ռուսաստանի կողմից ոչ մի ընդդիմություն չենք լսել:

Այս հարցում Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի բացասական վերաբերմունքի մասին հայտարարություններ չկան: Այո ասողները արտահայտում են իրենց կարծիքը: Մենք Ռուսաստանի հետ համատեղ գործունեություն ենք ծավալում ինչպես Սիրիայի, այնպես էլ Լիբիայի հարցերով: Հուսով ենք, որ համապատասխան քայլեր կձեռնարկենք հայ-ադրբեջանական հարցում և խաղաղություն կհաստատենք տարածաշրջանում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները