Ավստրալիայում ավելի քան 40 մարդ է ձերբակալվել եւ 16 երեխա է փրկվել մանկապիղծներից

18:04   23 Հոկտեմբեր 2020    293

Ավստրալիայի ոստիկանությունը 44 մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են մանկական պոռնոգրաֆիայի պահման եւ արտադրության մեջ:

Ավստրալիայի Դաշնային ոստիկանությունը (AFP) հայտնել է, որ հետաքննության ընթացքում 16 երեխա է փրկվել: Ձերբակալությունները հաջորդել են համացանցում հրապարակված լուսանկարների եւ տեսանյութերի մեկամյա հետաքննությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանությունն ընդհանուր 350 մեղադրանք է առաջադրել, որոնք կապված են երեխաների շահագործման նյութեր պահման կամ արտադրության հետ: Այս նյութերով կիսվելու համար կասկածյալներն ամպային պահման հարթակն են օգտագործել:

Կոմիսար Ռիս Քերշոուն ասել է, որ նման դեպքերում զոհերի նույնականացումը եւ փրկությունը «մրցավազք է ժամանակի հետ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները