Ռուսաստանում մեկ օրում առաջին անգամ հայտնաբերել են COVID-19-ի ավելի քան 17 հազար դեպք

18:29   23 Հոկտեմբեր 2020    311

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների օրական աճը նորացրել Է ռեկորդը: 85 տարածաշրջաններում հայտնաբերել են 17 հազար 340 նոր դեպք:

Այդ մասին, հաղորդել են վարակի տարածման դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբում: Հիվանդացածների 27,7 տոկոսն ախտանշաններ չունի: Ապաքինվել Է 11 հազար 263 մարդ, 283-ը՝ մահացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամենաշատ հիվանդացածները Մոսկվայում են. մեկ օրում գրանցվել Է 5 հազար 478 հիվանդ՝ ավելի քան հազար դեպքով ավելի, քան նախօրյակին: Նրան հաջորդում են Սանկտ Պետերբուրգը (710), Մոսկվայի մարզը (472), Նիժնի Նովգորոդի մարզը (366), Ռոստովի մարզը (299), Վորոնեժնի մարզը (256), Ալթայի Հանրապետությունը (219) եւ Անդրբայկալը (219): COVID-19-ով վարակված ամենաքիչ հիվանդները Չեչնիայում են (ութ), Նենեցական ինքնավար օկրուգում (հինգ) եւ Չուկոտկայում (երկու):

Հոկտեմբերի 22-ին օպերատիվ շտաբը հաղորդել Է մեկ օրում 15 հազար 971 գրացված դեպքի մասին: Այսօր աճի տեմպերը վերստին արագացել են՝ հասնելով 1,2 տոկոսի: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում SARS-CoV-2-ով վարակվել Է 1 մլն 480 հազար 646 մարդ, նրանցից ավելի քան 25,5 հազարը մահացել Է, 1,11 միլիոնից ավելին՝ ապաքինվել:

Աշխարհում COVID-19-ով հիվանդացածների թիվը, Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկներով, մոտենում Է 42 միլիոնիտ նշագծին, նրանցից առնվազն 1,13 միլիոնը մահացել Է: Ցուցակում, որտեղ տեղ են գտել այն պետությունները, որտեղ հաստատվել են առավել մեծ թվով վարակվածները, Ամերիկայի Միացյալ Նահանգներն Է (8,4 մլն վարակված՝ ամբողջ ժամանակաշրջանում), Հնդկաստանը (7,76 միլիոն) եւ Բրազիլիան (5,3 միլիոն): Ռուսաստանը չորրորդ հորիզոնականում Է առաջ անցնելով Արգենտինայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Կոլումբիայից, Պերուից, Մեքսիկայից եւ Մեծ Բրիտանիայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները