BP նավթային ընկերությունն աջակցել է Ադրբեջանին Ղարաբաղում հակամարտության հարցում

18:36   23 Հոկտեմբեր 2020    507

Բրիտանական նավթի British Petroleum կորպորացիան հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանին սատարելու օգտին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում կազմակերպության տարածաշրջանային նախագահ Հարի Ջոնսը համապատասխան նամակ է հղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին:

Կազմակերպության ներկայացուցիչը գրել է, որ խորապես վշտացած է Ադրբեջանի քաղաքների ու գյուղերի, այդ թվում՝ Գյանջայի գնդակոծությունից հետո խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունների համար: Բացի այդ, նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Ջոնսը նշել է, որ այն ժամանակահատվածում, որն ինքը չափազանց կարևոր է համարում Ադրբեջանի համար, British Petroleum (BP)-ի աշխատակիցներն ամեն ջանք գործադրել են գազի և նավթի անխափան արդյունահանումն ու փոխադրումն ապահովելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: BP   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները