Սերգեյ Միրոնովը վարակվել է կորոնավիրուսով

19:08   23 Հոկտեմբեր 2020    285

Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը վարակվել է կորոնավիրուսով։

Այս մասին տեղեկացրել է Միրոնովն իր սոցկայքային էջում հրապարակած գրառումով։ Նա մասնավորապես գրել է, որ թեստ է հանձնել կորոնավիրուսի առկայության եւ պատասխանը եղել է դրական, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քաղաքական գործիչը ինքնամեկուսացել է եւ կոչ արել բոլորին հոգ տանել սեփական առողջության հանդեպ։ Միրոնովը նաեւ ասել է, որ իրեն լավ է զգում եւ աշխատելու է հեռավար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերգեյ-Միրոնով  


Վերնագիրի այլ պիտակները