COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի դառնալ գերմանական բնակչությանը հաջորդ տարվա սկզբին

19:14   23 Հոկտեմբեր 2020    272

COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի դառնալ գերմանական բնակչությանը հաջորդ տարվա սկզբին, հայտնել է առողջապահության նախարար Յենս Սպանը` հավելելով, որ Գերմանիան պատրաստ կլինի ավելացած պատվաստանյութերը փոխանցել այլ երկրներին:

Der Spiegel-ին տված հարցազրույցում նա նշել է, որ երբ Գերմանիան բավարար պատվաստանյութ ունենան, վեց-յոթ ամսվա ընթացքում հնարավոր կլինի պատվաստել պատվաստվել ցանկացող բնակչության մեծ մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե պատվաստանյութը կարողանար կանխել նոր վարակները: Բայց օգտակար կլիներ նաեւ, եթե այն մեղմացներ հիվանդության ընթացքը»,- ասել է Սպանը, ում մոտ այս շաբաթ կորոնավիրուս էր հաստատվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները