Ֆրանսիայում Բրոն քաղաքի քաղաքագլխին սպառնում են գլխատել հանցավորության դեմ պայքարի համար

19:26   23 Հոկտեմբեր 2020    326

Ֆրանսիայում Բրոն քաղաքի քաղաքագլուխ Ժերեմի Բրեոն, որին սպառնում են գլխատել, հայտարարել Է, որ իր գործողությունները «խանգարում են առանձին հանցագործների», սակայն ինքը «չի ընկրկի»:

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի արեւելքում գտնվող Բրոն քաղաքի մի քանի վայրերում հայտնաբերվել են գրություններ՝ քաղաքագլուխ Ժերեմի Բրեոյին գլխատելու սպառնալիքներով:

Դրանք ստացվել են այն բանից մեկ շաբաթ անց, երբ Փարիզի արվարձանում գլխատել Էին պատմության ուսուցիչ Սամյուել Պատիին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոկտեմբերի 23-ին Բրեոն CNews հեռուստաալիքի եթերում պատմել Է սպառնալիքներ ստանալուց իր առաջին ռեակցիայի մասին եւ իր հետագա գործողությունների մասին:

«Առաջին ռեակցիան ուժեղ ցնցումն Էր… Բայց ես չեմ վախենում եւ չեմ ընկրկի»,-պատմել Է քաղաքագլուխը: Նա ասել Է, որ իր կառավարման ժամանակ ոստիկանության թվաքանակն ավելացել Է 70 տոկոսով, լուրջ պայքար Է իրականացվում թմրանյութերի շրջանառության դեմ: «Ես կարծում եմ, որ մեր գործողությունները խանգարում են առանձին հանցագործների: Ավելի վաղ ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալ Դարմանենը հայտարարել Է, որ քաղաքագլխի հասցեին ստացված սպառնալիքների կապակցությամբ տարածաշրջանի ոստիկանապետը իր խնդրանքով կդիմի դատարան եւ անհրաժեշտ պաշտպանություն կտրամադրի քաղաքագլխին:

Հոկտեմբերի 16-ին չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Հարձակվողը գնդակահարվել Է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը հայտարարել Է, որ հարձակվողը ծնվել Է Մոսկվայում, 2002 թվականին, ուներ չեչենական ծագում եւ փախստականի կարգավիճակ Էր ստացել Ֆրանսիայում: Փարիզում Ռուսաստանի դեսպանությունում ՌԻԱ Նովոստիին հայտարարել են, որ ուսուցչի վրա հարձակվողը վերջին 12 տարում ապրել Է Ֆրանսիայում, դա հաստատել Է ֆրանսիական կողմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները