Սլովակիան սկսել է կորոնավիրուսի համընդհանուր թեստավորումը

19:28   23 Հոկտեմբեր 2020    286

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 8։00-ից, Սլովակիայում սկսվել են կորոնավիրուսի անվճար թեստավորումները ամբողջ բնակչության շրջանում:

Այս մասին գրում է РИА «Новости»-ն: Հոկտեմբերի 23-25-ը թեստ կհանձնեն Դոլնի Կուբին, Տվրդոշին, Նամեստովո նա Օրավե և Բարդեև շրջաններում: Այս վայրերում գրանցվել է առավել ծանր համաճարակային իրավիճակ: Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 6-8-ը կթեստավորվեն երկրի մյուս շրջանների բնակիչները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս հնարավորությունից կարող են օգտվել ըստ ցանկության: Իսկ թեստավորումից հրաժարվողները, այնուամենայնիվ, ստիպված կլինեն 10-օրյա կարանտինի ենթարկվել: Թեստավորումների կազմակերպմանը մասնակցում են 8 հազար զինծառայողներ: Իշխանությունները միջոցառումն անցկացնելու համար նաև բժիշկներին ու ուսանողներին են կոչ անում օգնել:

Առողջապահության նախարար Մարեկ Կրաիչին հայտնել է, որ կմիանա խմբերից մեկին: Հոկտեմբերի 1-ից Սլովակիան 45 օրով հայտարարել է արտակարգ իրավիճակ: Երկրում, որտեղ 5,45 մլն մարդ է բնակվում, կորոնավիրուսով վարակվել է 35 330, առողջացել է 8763, մահացել՝ 115 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սլովակիա  


Վերնագիրի այլ պիտակները