Պելեն դիմել է ֆուտբոլասերներին

19:32   23 Հոկտեմբեր 2020    283

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն, որն այսօր տոնում է ծննդյան 80-ամյակը, դիմել է ֆուտբոլի սիրահարներին, ովքեր շնորհավորել են իրեն, այս մասին հայտնել է «Российская газета»-ն:

Իր խոսքում Պելեն շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր իրեն շնորհավորական նամակներ են ուղարկել, նաև շնորհակալություն է հայտնում Աստծուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իմ 80 տարիների ընթացքում ես նախ պետք է Աստծուն շնորհակալություն հայտնեմ, որ տվել է առողջություն, ինչն ինձ թույլ է տվել հասնել մինչ այս պահը, լինել այս տարիքում և պարզ մտքով: Ես հույս ունեմ, որ երբ հայտնվեմ երկնքում, Աստված ինձ կընդունի այնպես, ինչպես այսօր ընդունում է ողջ աշխարհը մեր սիրելի ֆուտբոլի շնորհիվ»,- ասել է նա:

Նա աշխարհում միակ ֆուտբոլիստն է, որ երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Պելեն, ըստ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ), համարվում է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը: Իր կարիերայի ընթացքում բրազիլացին 1363 խաղում դարձել է 1289 գոլի հեղինակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պելե  


Վերնագիրի այլ պիտակները