Բայդենը կարծում է, որ Ռուսաստանը չի ցանկանում իր հաղթանակն ընտրություններում

19:44   23 Հոկտեմբեր 2020    391

ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտնել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ընտրություններում իր հաղթանակը:

«Այն, ինչ տեղի է ունենում, վերաբերում է նրան, որ Ռուսաստանը ցանկանում է ապահովել, որ ես չդառնամ ԱՄՆ հաջորդ նախագահը, քանի որ գիտեն, որ ես իրենց եմ ճանաչում, իրենք էլ՝ ինձ»,- ասել է նա գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ եզրափակիչ բանավեճի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրան հարցրել են ԱՄՆ ընտրություններին արտաքին միջամտության մասին: Բայդենը հավատացրել է, որ իր ընտրվելու դեպքում Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը «կվճարեն դրա համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները