WhatsApp-ում գործառույթ կհայտնվի, որը կպաշտպանի օգտատիրոջ նամակագրությունը

20:09   23 Հոկտեմբեր 2020    294

WhatsApp հանրահայտ մեսենջերում շուտով նոր գործառույթ կհայտնվի՝ կապված օգտատիրոջ տվյալների գաղտնիության հետ։

Խոսքը դեմքերի ճանաչման մասին է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով WABetaInfo ինսայդերական պորտալը։

Այսպես՝ Android օպերացիոն համակարգով սարքերի համար նախատեսված հավելվածների բետա տարբերակներից մեկի կոդում հիշատակվում է մուտք գործելիս դեմքի սքանավորման միջոցով վավերացում։ Նման գործառույթը նախկինում հասանելի էր միայն iOS-ով աշխատող եւ Face ID հաղորդիչներով սարքերի տերերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Չի հաղորդվում, թե այս գործառույթը երբ կհասնի շարքային օգտատերերին։ Ինսայդերները շեշտում են, որ նման կենսաչափական արգելափակումը Android-սմարթֆոնների մեծ մասի դեպքում չի ապահովի տեղեկությունների պաշտպանություն iPhone-ի՝ Face Unlock-ի մակարդակով, որը հիմնված է ճակատային տեսախցիկի վրա, կարելի է խաբել նման մարդու լուսանկարով կամ դեմքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: WhatsApp  


Վերնագիրի այլ պիտակները