Մյունխենի աճուրդում վաճառվել է նացիստ բռնապետ Ադոլֆ Հիտլերի ելույթի ձեռագիրը

20:16   23 Հոկտեմբեր 2020    287

Մյունխենի աճուրդում վաճառվել է նացիստ բռնապետ Ադոլֆ Հիտլերի ելույթի ձեռագիրը, չնայած հրեական խմբերի մտավախություններին, որ դա կարող է խրախուսել նեոնացիստներին, փոխանցում է AP-ն։

Hermann Historica աճուրդի տունը հանդես է եկել ձեռագրերի վաճառքի պաշտպանությամբ, որոնք թվագրված են մինչեւ Երկրորդ աշխարհամարտի սկիզբն ընկած ժամանակահատվածով, հայտարարելով, որ դրանք պատմական նշանակություն ունեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բոլոր փաստաթղթերը վաճառվել են աճուրդի անհայտ մասնակիցների, այնպիսի գնով, որը զգալիորեն գերազանցել է դրանց նախնական արժեքը։

Ինն էջից բաղկացած Հիտլերի ձեռագիրը, որում շարադրված է 1939 թվականին՝ Երկրորդ աշխարհամարտը սկսվելուց շուրջ 8 ամիս առաջ Բեռլինում սպաների առաջ ունեցած նրա ելույթը, վաճառվել է առավելագույն գնով՝ 34 հազար եվրոյով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիտլեր  


Վերնագիրի այլ պիտակները