ԱՄՆ-ի երեք քաղաքների իշխանությունները Թրամփի վարչակազմին դատի են տվել օգնության մերժման սպառնալիքի համար

20:35   23 Հոկտեմբեր 2020    279

Նյու Յորքի, Փորթլենդի եւ Սիեթլի իշխանությունները նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դատի են տվել այդ քաղաքներին դաշնային օգնության տրամադրումը մերժելու սպառնալիքի համար՝ իբր ոստիկանության կամայականության դեմ բողոքի գարնանային ակցիաների ժամանակ անկարգությունների դեմ դրանց պայքարել չցանկանալու պատճառով: Հոկտեմբերի 22-ին այդ մասին հայտնել Է The Hill թերթը:

Սեպտեմբերին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը տարածել Է գրավոր հայտարարություն, որտեղ ասված Էր, որ Նյու Յորքի, Փորթլենդի եւ Սիեթլի քաղաքապետարանները «հրաժարվել են ձեռնարկել հիմնավորված միջոցներ՝ հանցավոր գործունեությանը հակազելու համար»: Նրանք թույլատրում են «անարխիայի, բռնության» եւ մասնավոր ու պետական սեփականության ավերման զանցանքները, նշված Էր փաստաթղթում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սեպտեմբերի 2-ին Թրամփն ստորագրել Է հուշագիր (եւ դրանով Է ղեկավարվել արդարադատության նախարարությունը), որով Նյու Յորքին, Վաշինգտոնին, Սիեթլին եւ Փորթլենդին նախազգուշացրել Է նրանց դաշնային ֆինանսավորումից զրկելու մտադրության մասին անկարգությունների դեմ պայքարից փաստացի հրաժարման պատճառով: Արդարադատության նախարարության հայտարարության մեջ հավաստվել Է, որ ԱՄՆ-ի դաշային կառավարությունը չի հրաժարվում այն քաղաքների իշխանություններին ֆինանսավորումից զրկելու պլաններից, որոնք չեն պայքարում բռնության դեմ:

Վաշինգտոնի Արեւմտյան օկրուգի շրջանային դատարանում հարուցված հայցում, գրում Է The Hill-ը, վիճարկվում Է այդ հուշագրի, ինչպես նաեւ դրա հիման վրա հիշյալ քաղաքների իշխանությունների հասցեին արդարատադության նախարարության կողմից առաջադրված «անարխիայի եւ բռնության նկատմամբ թողտվության» մեղադրանքների օրինականությունը: Հայց հարուցողներն իրենց դիմումում նշել են, որ գործադիր իշխանությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի հատկացրած դաշնային միջոցների օգտագործման սահմանափակման լիազորություններ չունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները