Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին որպես միջնորդ

20:48   23 Հոկտեմբեր 2020    395

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին, տեղեկացրել են լրագրողները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջնորդության գործում, սակայն չի հայտնել՝ խոսել է արդյոք նա երկրների առաջնորդների հետ»,-հաղորդել են լրագրողները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուրբաթ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները գտնվում են Վաշինգտոնում, որտեղ հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները