Գերմանիայի իշխանություններն ահաբեկչության պոտենցիալ են տեսնում 2060 մարդու մոտ

20:58   23 Հոկտեմբեր 2020    315

Գերմանիայի սահմանադրության պահպանության հարցով դաշնային գերատեսչությունն ահաբեկչության պոտենցիալ է տեսնում 2060 մարդու մոտ:

Գերատեսչության գնահատմամբ՝ Գերմանիայում ընդհանուր առմամբ 28 000 իսլամիստ կա: Այս մասին հայտարարել է հատուկ ծառայությունների ղեկավար Թոմաս Հալդենվանգը, հաղորդում է DW-ը:

16 դաշնային հողերում ավելի քան 100 ահաբեկիչ կալանքի տակ է: Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը դաշնային կառավարությանը կոչ է արել պայմաններ ստեղծել նրանց Սիրիա կամ երրորդ երկրներ արտաքսելու համար: «Մեր երկրում լուրջ հանցանքներ, ընդհուպ մինչեւ սպանություն, գործող անձինք չեն կարող ակնկալել,որ մեզնից կարող են օգնություն կամ պաշտպանություն ստանալ»,-ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ երկարաձգվել էր Սիրիա արտաքսման արգելքը: Հերմանի խոսքով՝ այդ որոշումը չպետք է գործի «որպես լիցենզիա բռնությանը հակված կամ էլ արդեն դատապարտված իրավախախտների» համար:

Մի քանի օր առաջ դանակով զինված տղամարդը հարձակում էր գործել Դրեզդենում 2 զբոսաշրջիկների վրա: Գործով ձերբակալվել էր քրեական անցյալ ունեցող 20-ամյա սիրիացի: Հարձակումից հետո գերմանացի քաղաքական գործիչները կրկին կոչ էին արել արտաքսել հանցագործներին հայրենիք պատիժը կրելուց անմիջապես հետո, նույնիսկ եթե նրանց հարազատ երկրում պատերազմ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները