Պիկե․ «Բարսելոնայի» նոր ստադիոնը պետք է անվանվի Մեսիի պատվին

21:01   23 Հոկտեմբեր 2020    357

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն կատալոնական ակումբի ղեկավարությանը հորդորել է փոխել քաղաքականությունը։

«Ակումբը պարզապես պարտավոր է համաձայնության հասնել մի խաղացողի հետ, որը 16 տարի այսքան շատ բան է տվել ակումբին։ Անհասկանալի է, թե ինչպես է գործը հասել այն բանին, որ պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը որոշել է հեռանալ։ Ի՞նչ է կատարվում։ Լեոն շատ բան է վաստակել։ Ակումբի նոր ստադիոնը պետք է անվանվի նրա պատվին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մենք պետք է հարգանք ունենանք մեր մարդկանց նկատմամբ, ոչ թե վարկաբեկենք նրանց։ Ես զարմանում եմ, որ Գվարդիոլայի, Չավիի, Պույոլի, Վալդեսի նման մարդիկ չեն աշխատում ակումբում։ Ինչ-որ բան այնպես չէ»,- Պիկեի խոսքը մեջբերում է La Vanguardia-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները