Թրամփը հայտարարել է, որ Սուդանը և Իսրայելը պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները

21:35   23 Հոկտեմբեր 2020    298

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սուդանը և Իսրայելը պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակներում:

Այս մասին ուրբաթ օրը Twitter-ի իր էջում հայտարարել է Սպիտակ տան խոսնակի տեղակալ Ջադ Դիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սուդանը և Իսրայելը պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները», – գրել է նա: «Սա ևս մեկ կարևոր քայլ է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ մեկ այլ երկրի մասնակցությամբ, որը միանում է «Աբրահամյան համաձայնագրերին», – հավելել է Դիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները