Հռոմի պապը հայտնվել է կորոնավիրուսով վարակման ռիսկի ներքո

00:25   24 Հոկտեմբեր 2020    364

Ավստրալիայի իշխանությունները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին զգուշացրել են կորոնավիրուսով վարակվելու պոտենցիալ ռիսկի մասին Ավստրալիայում Վատիկանի դեսպանի հետ նրա հանդիպման պատճառով, որի մոտ ավելի ուշ կորոնավիրուսի է հայտնաբերվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «9News» հեռուստաալիքին:

Հեռուստաալիքը նշում է, որ հոկտեմբերի 6-ին արքեպիսկոպոս Ադոլֆո Տիտո Իլյանան անձամբ հանդիպել է պոնտիֆիկոսի հետ Վատիկանում: 3 օր անց նա մեկնել է Սիդնեյ, ապա մասնավոր ինքնաթիռով՝ Կանբերա: Երկուշաբթի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Ենթադրվում է, որ նա վարակվել է արտասահմանյան ուղեւորության ժամանակ:

Վատիկանում Սուրբ աթոռի տպագրական ծառայությունում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 6-ին: Անցած շաբաթ հաղորդվել է, որ Վատիկանում Սուրբ Մարֆայի տանը, որը Հռոմի պապի նստավայրն է, կորոնավիրուսով վարակման դեպք է հայտնաբերվել: Վատիկանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 20 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ  


Վերնագիրի այլ պիտակները