Բուլղարիայի վարչապետն ինքնամեկուսացել է

01:44   24 Հոկտեմբեր 2020    319

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտնել է, որ ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ իմացել է, որ տարածաշրջանային զարգացման փոխնախարար Նիկոլայ Նանկովը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Hayatsk.info-ն՝ հղում անելով Sofia Globe-ին:

Թերթի տվյալներով՝ Բորիսովն իմացել է Նանկովի թեստի դրական պատասխանի մասին ուրբաթ օրը ժամը 16:00-ին, ընդ որում, Բորիսովի ՊՇՌ-թեստի պատասխանը բացասական է եղել:

Վարչապետն ասել է, որ վերջին անգամ շփվել է Նանկովի հետ 5 օր առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները