Ալաբամայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել

08:18   24 Հոկտեմբեր 2020    409

ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռն ուրբաթ երեկոյան կործանվել է Ալաբամա նահանգում:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքին: Հաղորդվում է, որ դեպքի ընթացքում տուն է այրվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բոլդուին շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ պատահարի հետևանքով ոչ մի քաղաքացիական անձ չի տուժել: CNN-ը դիմել է Ավիացիայի դաշնային վարչություն, որը պատահարի առնչությամբ մեկնաբանություն չի տվել:

Շրջանի շերիֆի թվիթերյան գրառման համաձայն՝ պաշտպանության նախարարության աշխատակիցը և ռազմածովային նավատորմը հետաքննություն կիրականացնեն, և, սպասվում է, որ հավելյալ տեղեկություն կտրամադրեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալաբամա  


Վերնագիրի այլ պիտակները