Առնոլդ Շվարցենեգերը սրտի վիրահատության է ենթարկվել ու «նոր կյանք» սկսել

09:27   24 Հոկտեմբեր 2020    407

Դերասանը պատմել է, որ իրեն հրաշալի է զգում ու հրապարակել է քաղաքով իր զբոսանքի լուսանկարները։

Հոլիվուդյան դերասան, ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ, 73-ամյա Առնոլդ Շվարցենեգերը սրտի վիրահատության է ենթարկվել։ Twitter-ի իր էջում նա պատմել է, որ հիմա իրեն «ֆանտաստիկ լավ» է զգում։

«Շնորհիվ Քլիվլենդի կլինիկայի թիմի, ես ունեմ նոր աորտալ փական` նախորդ վիրահատությունից հետո ստացած թոքային նոր փականի հետ: Ես ինձ ֆանտաստիկ եմ զգում և արդեն քայլում եմ Քլիվլենդի փողոցներով ՝ վայելելով ձեր ցնցող քանդակները», - գրել է Շվարցենեգերը։

Իր գրառումը նա «համեմել է» հիվանդանոցի հիվանդասենյակում ու քաղաքում արված լուսանկարներով։

Շվարցենեգերը ոչ միայն ճանաչված դերասան և պրոդյուսեր է, այլեւ գործարար: Իր առաջին միլիոնը նա վաստակել է 30 տարեկանում և ոչ Հոլիվուդի շնորհիվ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվարցենեգեր  


Վերնագիրի այլ պիտակները