Հուլուսի Աքարը աջակցել է Ադրբեջանին ՆԱՏՕ-ում

09:51   24 Հոկտեմբեր 2020    675

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների առցանց ձևաչապով հանդիպմանը:

Հանդիպման առանցքում էին նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին իրադարձությունները, հաղորդում է Hayatsk.info-ն` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:

«Մենք հնարավորություն ունեցանք արտահայտելու մեր տեսակետները, թե ինչ է պետք անել խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար: Մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հիմնական պայմանը հայկական զինված ուժերի անհապաղ դուրսբերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Մենք այս կարծիքը հայտնեցինք բանակցությունների ընթացքում », - շեշտել է նախարարը:

Հանդիպման ընթացքում Աքարը բազմիցս կրկնել է Թուրքիայի միանշանակ աջակցությունը Ադրբեջանի արդար դիրքորոշմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Հուլուսի-Աքար   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները