Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը գերազանցել է մեկ միլիոնը

12:52   24 Հոկտեմբեր 2020    315

Ֆրանսիան դարձել է ԵՄ երկրորդ երկիրը Իսպանիայից հետո, որտեղ համավարակի սկզբից ի վեր հաստատվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 1 միլիոն դեպք։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում են Ֆրանսիայի առողջապահական ծառայությունների տվյալները:

Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի թեստերի շուրջ 15% -ը դրական արդյունք են ցույց տվել. հաղորդվել է վարակի 42,032 նոր դեպքի մասին, COVID-19- ով հիվանդներից 184 մարդ մահացել է:

Հոկտեմբերին Արևմտյան Եվրոպայի մեկ այլ երկիր՝ Իսպանիան, հատեց վարակման 1 միլիոն դեպքերի սահմանագիծը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները