Սլովակիայում քաղաքացիների տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակվել է կորոնավիրուսի պատճառով

15:47   24 Հոկտեմբեր 2020    262

Սլովակիայի իշխանությունները սահմանափակել են քաղաքացիների տեղաշարժը հանրապետության տարածքում առաջիկա երեք շաբաթվա ընթացքում` կորոնավիրուսի արագ տարածման պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին շաբաթ հաղորդել է Սլովակյան ռադիոն:

Սահմանափակման ժամանակահատվածում քաղաքացիները կկարողանան դուրս գալ տնից միայն աշխատանքի եւ բժշկի գնալու, սնունդ գնելու, տնային կենդանիներին զբոսանքի տանելեւ եւ այլ հրատապ դեպքերում: Ոստիկանությանը հանձնարարվել է վերահսկել սահմանափակող միջոցների պահպանումը երկրի բնակիչների կողմից: Խախտողների նկատմամբ տուգանքներ են սահմանվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ամենախիստ սահմանափակումները կգործեն մինչեւ նոյեմբերի 1-ը: Դա պայմանավորված է Սլովակիայում բնակիչների զանգվածային թեստավորմամբ: Երկրի վարչապետ Իգոր Մատովիչն ավելի վաղ ասել էր, որ անհրաժեշտ է «հնարավորինս սահմանափակել սոցիալական շփումները, որպեսզի քաղաքացիները չվարակվեն այս չափազանց կարեւոր ընթացակարգից առաջ»:

Տեղաշարժի ամենախիստ արգելքը մտցվել է մինչ նոյեմբերի 1-ն այն տարածքներում, որտեղ համաճարակային իրավիճակն առավել ծանր է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սլովակիա  


Վերնագիրի այլ պիտակները