ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը գաղտնի զորավարժություններ է անցկացրել

18:03   24 Հոկտեմբեր 2020    287

Ուրբաթ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունն ավարտել է գաղտնի զորավարժությունները, որոնք կոչված են ստուգել ուժերի պատրաստվածության մակարդակ պատերազմի դեպքում, գրում է Stars and Stripes-ը:

Austere Challenge 2021 կոչվող զորավարժություններին մասնակցել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի շուրջ 4.400 զինծառայող, հայտարարել է հրամանատարության` զորավարժությունների եւ գնահատման հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Ջոն Բոյդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սպեկտրը բավականին լայն է... Հարկ է նշել, որ մենք աշխատում ենք բազմաթիվ խնդիրների ուղղությամբ»,- ասել է նա:

Զորավարժությունների մանրամասները գաղտնի են, սակայն նշվում է, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը հայտարարել է, որ զորավարժություններին ենթադրաբար փորձարկվել են բոլոր ուժերը` ցամաքային, ծովային, օդային, կիբեր եւ տիեզերական` հակամարտության դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները