Դիբալան դադարեցրել է «Յուվենտուսի» հետ բանակցությունները

18:14   24 Հոկտեմբեր 2020    389

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Անգլիա

Tuttosport-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսին», որը պատրաստ է 80-100 միլիոն եվրո ներդնել նրա տրանսֆերի համար: «Չելսին» նաև պատրաստ է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Դիբալային, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անգլիական ակումբի կողմից հետաքրքրության պատճառով արգենտինացին դադարեցրել է «Յուվենտուսի» հետ բանակցությունները գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում:

Այս մրցաշրջանում Դիբալան ընդամենը մեկ հանդիոպւմ է անցկացրել «Յուվենտուսի» կազմում՝ փոխարինման դուրս գալով Կիևի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դիբալա  


Վերնագիրի այլ պիտակները