Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ շարունակում է Ս-400-ների ստուգումը եւ նախապատրաստումը

18:27   24 Հոկտեմբեր 2020    308

Թուրքիան շարունակում է Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ստուգումը եւ նախապատրաստումը տեղակայմանը:

Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակում ենք գնված համակարգերի (Ս-400) ստուգումը եւ նախապատրաստումը, ինչպես պլանավորվել էր: Այս համակարգերի մատակարարումը, դրանց փորձարկումը եւ համակարգային ստուգումները չեն նշանակում, որ Թուրքիան անջատվում է ՆԱՏՕ-ից»,- նախարարի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ս-400  


Վերնագիրի այլ պիտակները