Իսպանական մարզերը կոչ են անում երկրի կառավարությանը թույլատրել նրանց պարետային ժամ մտցնել

19:17   24 Հոկտեմբեր 2020    260

Իսպանական մարզերը կոչ են անում Իսպանիայի կառավարությանը միջոցներ նախաձեռնել, որոնք թույլ կտան պարետային ժամ հայտարարել դրանցում, հաղորդում է Reuters-ը:

Շաբաթ օրն Իսպանիայի 17 մարզերից 10-ը, այդ թվում` Վալենսիան, Աստուրիան, Կաստալիա-Լա Մանչան եւ Բասկերի երկիրը, երկրի կառավարությանը կոչ են արել արտակարգ դրություն մտցնել, որը թույլ կտա մարզերին սահմանափակել բնակիչների տեղաշարժը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարզերն ակնկալում են, որ Իսպանիայի կառավարությունը կիրակի նախարարների արտակարգ խորհուրդ կհրավիրի` միջոցառումները հաստատելու համար, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ միեւնույն ժամանակ Մադրիդը դեմ է պարետային ժամին, որին մինչ այժմ հաջողվել է կանխել արտակարգ դրության ռեժիմի ներդրումը:

Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թվով դեպքերն Արեւմտյան Եվրոպայում: Ուրբաթ վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել էր 1.046.132-ի, մահվան դեպքերի թիվը մոտեցել է 38.000-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները