Թրամփն արտահերթ քվեարկել է ընտրություններում

19:28   24 Հոկտեմբեր 2020    296

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ Ֆլորիդայի Փալմ-Բիչ քաղաքում արտահերթ քվեարկել է համընդհանուր ամերիկյան ընտրություններում:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան հեռուստատեսությանը:

2016 թվականին նախագահի հանրապետական թեկնածուն քվեարկել էր Նյու Յորքում հենց ընտրությունների օրը, սակայն հետագայում երկրի ղեկավարը փոխել է իր բնակության վայրի գրանցումը: Այժմ փաստաթղթերում որպես Թրամփի մշտական բնակության վայր նշվում է Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքը և ոչ թե Մանհեթենում գտնվող Trump tower երկնաքերը, ինչպես նախկինում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ նոյեմբերի 3-ին նախատեսված համընդհանուր ընտրություններում արտահերթ արդեն քվեարկել է առնվազն 50 մլն մարդ: Հիմնականում արտահերթ քվեարկել են Տեխասում (6,38 մլն մարդ), Կալիֆոռնիայում (5,8 մլն), Ֆլորիդայում (4,77 մլն) և Հյուսիսային Կարոլինայում ((2,69 մլն):

Այս ընտրություններում ընտրվելու է ինչպես նախագահը, այնպես էլ փոխնախագահը, 35 սենատորներ, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 13 նահանգապետեր: Նախագահի պաշտոնի համար պայքարում են Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Ջո Բայդենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները